«Խայտառակություն է լինել այն տան որդին, որտեղից քո եղբայրները փախչում են, և փախչում են քո այն եղբայրները, որ հարյուրամյակներով կարոտի ու վերադարձի երգեր են ողբացել, և որոնց ճանապարհը հարյուրամյակներ շարունակ ու տարբեր երկրներով դեպի տուն է բերել…
Վտանգված է մեր գենոֆոնդը, ինչպես նաև` տարածքի այս փոքրիկ բեկորը, որը կոչվում է Հայաստան…»։
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ:
ՋՈՆ ՀԵՖԵՌՆԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ
(Մեր հայրենիք, թշվառ, անտեր…)
Եվ այսպես. ինչո՞ւ էր տագնապում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը: Այդ ո՞ր մի ամբարիշտն է նրա թանին թթու ասել։ Քննենք։ Ի վերջո, ազատության (և շատ այլ «պուպուշագույն» բաների) պատվար երկրի դեսպանն է հուզվել. «Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, անհանգստացնող է»: Տագնապը մի տասը, տասներկու օր առաջ հնչել է «Ազատություն» ռադիոկայանով:
Իր հերթին «ուստա» Օսկանյանը երևույթը գնահատում է դիվանագետին վայել պաղ մտքով և երկիրը շենացնող ազնվազարմ հայորդու բորբ սրտով. «Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»: Կեցցե՛ս: Բայց և այնպես, ի՞նչն է, որ հուզում է վերոնշյալ տիարին պատվարժան, և մղում քաղաքականության «բոստանները»: «Քաղաքական այս ժամանակահատվածը», ամենայն հավանականությամբ, կապված է կամ Սիրիա ներխուժման ահագնացող վտանգի, կամ էլ Միշիկո Սաակաշվիլու հերթական ամերիկանացման հետ: Անշուշտ, կարելի է անվերջ զվարճանալ դրացի վրացու սերիալային հումորին վայել նախաձեռնություններով, սակայն փաստենք, որ Վրաստանում չկա «Սիվիլիթաս», և աղանդավորների գլխաքանակով նրանք շատ են զիջում մեզ:
Այո՜, ուշագրավ զարգացումներ են սպասվում: Այնպես որ, ապահովվում ենք հայրենական արտադրության զովացուցիչներով և անցնում գործի: Չէ՞ որ նախորդ մեր հրապարակումը ավարտվեց հետևյալ շեփորմամբ. «Այնպես որ, միանում ենք աշխարհացունց ահազանգին: Եղեք աննկուն, դիտեք ֆուտբոլային մարտերը և սպասեք մեր հաջորդ հրապարակմանը, և կանդրադառնանք, թե ինչ անկասելիությամբ են անտես և տեսանելի ուժերն անարգում հայ հասարակությանը»:
ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
(մորմոնների արշավը)
Կարծես 1991-ին էր, Ջոն Հանթսմանը ժամանում է Հայաստան և մեկ խորհրդանշական, այսպես կոչված, «փայտյա» սովետական ռուբլով գնում է հանրապետության խոշորագույն երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը և սկսում է սպասարկել աղետի գոտու շինարարությանը: Հետո, նույնքան անսպասելի, լքում է ասպարեզը: Առջևում գերնպատակն էր` մորմոնականության հաստատումը Հայաստանում: Նշանավոր Կերի Քահը (կամ Գերի Կահ) իր «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքում, մասնավորապես, նշում է. «Մորմոնականությունն ունի ավելի քան չորս միլիոն անդամ և աշխարհի ամենահարուստ «եկեղեցին» է: Նրա ազդեցությունը, քաղաքականության և ազգային այլ հարցերում, ահավոր է»: Սա նշվել է բավականին վաղուց: ՈՒ երբևէ չի հերքվել: Այո: Գերի Կահի գիրքը տպագրվել է 20-րդ դարի վերջերին և ցնցել ԱՄՆ-ը, այնուհետև` աշխարհը: Աշխատության նախաբանում` «Ով է Գերի Կահը», խմբագիր և հրատարակիչ Գևորգ Յազըճյանը նշում է, որ նա ծնվել է հորվաթ հորից և գերմանացի մորից, նրանց ընտանիքը 1950-ին ներգաղթել է ԱՄՆ: Հաճախել է Անդերսոնի համալսարանը, մասնագիտացել գործարարության ղեկավարման և տնտեսագիտության մեջ: Շատ է ճամփորդել և 1984-ին հրավիրվել է «Աշխարհի սահմանադրություն և խորհրդարանական ընկերակցություն» համաժողովին, որտեղ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում... հիմնելու աշխարհի կառավարությունը: Այո՜...
Ի դեպ, որևէ, թեկուզ և հեռակա, կապ արդյո՞ք չի ուրվագծվում մեկ «փայտյա ռուբլով» հսկա գործարանը գնելու և Օսկանյանի հիշատակած «քաղաքական մանրադրամի» միջև: Ըստ իս, ուրվագծվում է: Եվ բավականին բուրումնավետ:
Բայց առաջ է գալիս ծաղկաքաղի անհրաժեշտությունը: Զի ահռելի են համաշխարհային դավադիր ուժերի ծրագրերն ու գործերը, արածն ու դեռ չարածը և այս ամենի անմիջական ազդեցությունը 3-րդ հանրապետության վրա: Ի մասնավորի, 1990-ին, համաձայն որոշ ազդու տվյալների, Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության է բերել «300-ի կոմիտեի» խոշորագույն կազմակերպություններից մեկը` «Բրիտիշ պետրոլեումը» (British Petroleum): «300-ականների» ցանկում մի քանի խիստ ուշագրավ անվանումներ կան: Հիշենք նրանց և մեր անարգանքի տուրքը մատուցենք «ուստա» Օսկանյանին և այլոց:
1. «Ամերիկացիները` հանուն անվտանգ Իսրայելի»: 2. «Գանգի և ոսկորների ուխտ»: 3. «Սոցիալիստական ինտերնացիոնալ»: 4. «Գիտակցության չորրորդ վիճակի ակումբ»: 5. «Աստվածային անկարգության ուխտ»: 6. «ՈՒիլտոնի զբոսայգի»։ 7. «Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ»:
ՄՈՐՄՈՆԱԿԱՆ ԱԿԱՆ
(որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին)
4-ը մայիսի, 2012 թ., ք. Երևան
2011-ի մայիսի 31-ին ՀՀ ոստիկանությունում դիմում է ստացվել «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանից` ուղղված ՀՀ ոստիկանապետին:
Դիմումատուն նշել է, որ Երևանի «Նոյյան տապան» գրախանութից ձեռք է բերել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող, Լիբանանի լրագրողների միության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի խմբագրությամբ 2006, 2008 և 2009 թթ. հրատարակված «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները», Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» և «Ամերիկյան իմպերիալիզմը և իսրայելական սիոնիզմը Հայաստանի և հայության դեմ» գրքերը, ՀՀ քաղաքացի Արման Ղարիբյանի հեղինակությամբ 2001-ին հրատարակված «Մի պարզ ճշմարտություն» հասարակագիտական ակնարկը և ՀՀ քաղաքացի Վարազդատ Ավագյանի թարգմանությամբ 2008-ին հրատարակված Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն: Համաշխարհային կառավարության գաղտնիքները» գիրքը: Արմինե Ադիբեկյանը դիմումում նշել է, որ ուսումնասիրել է հիշատակված գրքերը և պարզել, որ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն: Համաշխարհային կառավարության գաղտնիքները» պարունակում է ազգային անհանդուրժողականություն և «…կրոնական, էթնիկ և ռասայական խմբերի միջև թշնամանք հրահրող մտքեր ու ձևակերպումներ և առաջարկել է պատասխանատվության ենթարկել գրքերի կազմման և հրատարակության գործն իրականացնող անձանց»: Այո՜...
Եվ ահա մի նորօրյա հավատաքննիչ է լույս աշխարհ գալիս և թև ու թիկունք դառնում համաշխարհային «որբուկներին»: Ինչևէ, 2011-ի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանությունը նշանակում է հոգեբանա-լինգվիստական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարում է ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյին: Այստեղ նորաթուխ հավատաքննչուհու և աշխարհակործան «որբուկների» պաշտպանի հայցը մերժվում է: Հասկանալի է, հանցակազմի բացակայության պատճառով: Բռա՛վո: Բայց դե ո՞վ ունենա երրորդ հանրապետության երկրորդ նախագահի տրամաչափի թիկունք ու խափանարար գործեր չծավալի։ Չէ՞ որ երկրի թիվ 1 հյուրատունը` նշանավոր «Արմենիան», տեղակայված երկրի թիվ 1 հրապարակում, Քոչարյանի օրոք նվիրաբերվեց մորմոնական հանրահայտ «Մարիոթ» ցանցին։ Թերևս չզարմանանք, որ «Ավազակապետության կազմաքանդման» դղրդուն հռչակագրի ներքո ասպարեզ իջած և օր օրի ինքնաթլպատված շարժումը ևս սկիզբ առավ «Մարիոթ-Արմենիայում»։
Սա իր հերթին, իսկ մորմոնները ՀՀ-ում լայնածավալ հարձակման են անցել: Նրանց հավատքի կենտրոն Յուտայի նահանգում պատրաստվում են աղանդի սպասարկու-հոգեորսներ, ովքեր հայերենին տիրապետում են կատարելապես: Հետո դրանց թունաբեր վտառները հոսում են Հայաստան: Այս ամենն Օսկանյանը քաջ գիտի և իր գործունեությամբ հանդիսանում է նրանց հավատավոր հանցակիցը: Եվ հավատացեք, որ 2 միլիոնի յուրացում-լվացումն այս պարագայում կատարելապես կրավորական խնդիր է: Այստեղ մի շարք հարցեր են առաջ եկել, որոնք պարտավոր ենք հրամցնել Վարդան Օսկանյանին ու նրա անհայտ-հանրահայտ տիրակալներին: Մինչ դա մի իմաստուն խոսք հիշեցնելով. «Աստված պայքարի մեջ է սատանայի հետ, և մարդու սիրտն է ռազմադաշտը»: Սա Դոստոևսկին է ասել:
Իհարկե, ժամանակին գաղափարական մթին մղումները հիմք հանդիսացան Օսկանյան-Ծառուկյան «փարում-շուլալումին»: Ինչո՞ւ: Շատ պարզ։ Օսկանյանը մորմոնական ¥գուցե նաև այլ) կապիտալն է դարձրել «Սիվիլիթասի» բարեգործության հենք, Ծառուկյանը թուլաբաժին-նվիրատվություններով քաղաքական կայուն դրամագլուխ է ձեռք բերել և բարով-խերով խարջում է այն: Եվ երկուստեք խարխլում են նորանկախ մեր պետականության հիմքերը: Օսկանյանը, ըստ մեզ, առաջնորդվում է աշխարհաքաղաքական «ատկատի» սկզբունքով: Չէ՞ որ անգլիացի պատմաբան Գիբբոնը երջանիկ եզրակացրել է. «Պավլիկյան շարժումը ցնցեց Արևելքը և լուսավորեց Արևմուտքը»: Ժամանակն է, որ «լուսավորյալ Արևմուտքը» ցնցի-լուսավորի Հայաստանը` աղանդների համակարգված ներխուժմամբ: Բոլոր փառավոր հետևություններով հանդերձ:
Ծառուկյանը (ենթատեքստում փնտրեք 3-րդ հանրապետության 2-րդ նախագահի դժնի հայացքը) առաջնորդվում է ժողովրդական խոսքով. «Մեջտեղն ուտել, դուրսը պտտել»: Այսինքն` մինչ կոալիցիայի մյուս երկու անդամները (հասկանալի է` ՀՀԿ-ՕԵԿ տանդեմը) համաշխարհային, տարածաշրջանային և բուն հայաստանյան բռնկուն մարտահրավերների, դավի ու ցավի, նաև կառուցման և փլուզումների միջակայքում փորձում են կայացնել 3-րդ ազատ և ինքնիշխան հանրապետությունը, «Բարգավաճը» հայոց մոլորված «խալխի» աչքի լույսն է: Զի բազում փշեր է հանում նրա աչք-ունքից, հիգիենիկ պարագաներ է լայնասիրտ ցփնում, բուժում անասունների դաբաղն ու «թագավորախպերական բլդուղ» անում (թոշակավորում) առաջատար մարզիկներին: Երբեմն էլ` մարզուհիներին:
Բայց և այնպես բաց է խնդիրը: Գուցե «կորզե՞նք» Ծառուկյանից գազի ներկրման մենաշնորհը ու տեսնենք, թե քանի ժամից նա կդադարեցնի «հայրենանվեր» ձեռնարկները: Այո՜...
ՎԵՐՋԱԲԱՆ-ԿԱՐԿՈՒՏ
(հուզախռով եզրահանգում)
Եթե տիար Օսկանյանը «Սիվիլիթասի» միջոցներով, զորօրինակ, վերահրատարակի «Սիոնի իմաստունների փրոթոքոլները», «Աշխարհի գրավման ճանապարհին», «Ամերիկյան իմպերիալիզմը և իսրայելական սիոնիզմը Հայաստանի և հայության դեմ», «300-ի կոմիտեն: Համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքերը, այնուհետև սեփական միջոցներով երեք հանրային արտաքնոց հիմնի Երևանում և չորս գլուխ մերուն խոզ նվիրաբերի չորս սահմանամերձ գյուղերի, կարող է արդեն հանգիստ խղճով քնանալ, որպես աղվորիկ մի մանչ:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Բայց գուցե ժամն է հսկա մի ցախավելով քշելու սիֆիլիսային նենգությամբ երկիրն ասպատակած աղանդավորական տականքին։ Քշել ուղիղ դեպի ՈՒիլտոնի զբոսայգի։ Գանգի ու ոսկորների ուխտավորների հետ թրև գալու։